
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Author(s) -
G.A Hovhannisyan
Publication year - 2021
Publication title -
datakan p'ordzak'nnut'yan ev k'reagitut'yan haykakan handes
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 2579-2865
DOI - 10.53587/25792865-2021.5-82
Subject(s) - psychology
Արվեստի գործի գնահատումը հանդիսանում է մշակութաբանական փորձագիտական ոլորտի արդիական խնդիրներից: Ապրանքագիտական ստույգ վերլուծությունները չեն մեկնաբանում արվեստի ստեղծագործության իրական արժեքն ու գինը: Որքան էլ ընդունենք, որ արվեստի նմուշը շուկայում դառնում է ապրանք, միևնույնն է, այն լիարժեքորեն նման բնորոշմամբ չի ընկալվում։ Արվեստն առնչվում է մարդկային հույզերի, կյանքի, զգացմունքների, գաղափարների և հոգևոր աշխարհի հետ, որն էլ իր հերթին ուժեղացնում է սուբյեկտիվիզմի գործոնը։ Հետևաբար, այս պարագայում գործ ունենք ոչ նյութական, անչափելի արժեքի և որոշելի նյութական գնի հետ։ Սույն հոդվածում ներկայացվում է կերպարվեստի ստեղծագործությունների այն բոլոր հիմնական չափորոշիչները, որոնք ազդում են արվեստի նմուշի գնագոյացման վրա, ինչպես և, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել մասնավորապես մշակութաբանական փորձաքննությունների կատարման ընթացքում։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև մշակութային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում առկա որոշ բացթողումների, որոնց առնչությամբ, հաշվի առնելով հայ արվեստի, մշակութային շուկայի առանձնահատկությունները և միջազգային փորձը, ներկայացվել են առկա մեթոդաբանական մոտեցումների վերլուծություններ։