z-logo
open-access-imgOpen Access
Բագրատունիների իշխանության տարածքները Տայքում և Կղարջքում VIII դ. վերջին-IX դ. սկզբին
Author(s) -
Liazaryan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.3-49
Subject(s) - chemistry
Ուսումնասիրությունը վերաբերում է Բագրատունիների Տայքում և Կղարջքում հաստատվելու իրողություններին: Հատկապես կարևորվում է այն փաստը, որ այդ տոհմից Հայոց իշխան Աշոտ Կույր Բագրատունու (732-748) երկու որդիների սերունդները՝ Աշոտ Մսակերն ու նրա հորեղբայր Վասակը և սրա որդի Ատրներսեհը, Բագրևանդի 774-775 թթ. Ճակատամարտում արաբներից կրած պարտությունից հետո միաժամանակ հաստատվում են Տայքում և Կղարջքում: Հոդվածում ճշգրտվում են այնտեղ նրանց պատկանած տարածքները:Ելնելով աղբյուրների տեղեկությունների քննությունից` կարելի է պնդել, որ հայ իշխանները 775-779 թթ. միջակայքում են գնացել Տայք: Նրանց մի մասը Վասակի ու Ատրներսեհի գլխավորությամբ այնտեղից անցել է Կղարջք, իսկ մյուս մասը Աշոտ Մսակերի գլխավորությամբ մնացել է Տայքում` հիմնելով Կալմախ ամրոցը: Ատրներսեհը խնամիանում է վրացական Խոսրովյան դինաստիայի վերջին ներկայացուցիչ Ջուանշերի հետ (Արչիլ II-ի որդին): Վերջինս ամուսնանում է Բագրատունի իշխանի դուստր Լատավրիայի հետ և աներոջն է հանձնում որոշ տիրույթներ: Այդպիսով, Ատրներսեհը հիմք է դնում նոր իշխանության`Բագրատունիների վրացական ճյուղի գլխավորությամբ: Այն բռնեց հզորացման ուղին Ատրներսեհի որդի Աշոտ Բագրատունու օրոք, քանի որ Ջուանշեր Խոսրովունու մահից հետո նրա բոլոր տիրույթներն անցնում են Աշոտին: Այդ իշխանությունն է, որ վրաց պատմագիտական գրականությունն անվանում է «Տաո-Կլարջեթիի» (Տայք-Կղարջքի) կամ «Քարթվելական թագավորություն», նույնիսկ` «Իբերական թագավորություն» : Սույն ուսումնասիրության հիմնական նպատակն է քննել և պարզաբանել Աշոտ Մսակերին ու Վասակ և Ատրներսեհ Բագրատունիներին պատկանած սկզբնական տիրույթները, ինչպես նաև Ջուանշեր Խոսրովունուց հետո Բագրատունիների վրացական ճյուղի իշխանության տարածքները:

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here