
Կենդանիների պատկերաքանդակները Անիի Սբ Գրիգոր եկեղեցու արտաքին հարդարանքում. Խորհրդաբանությունը և զուգահեռները միջնադարյան հայ արվեստում
Author(s) -
A. K. Petrosyan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.3-256
Subject(s) - computer science
Անիի Սբ Գրիգոր եկեղեցին իր արտաքին քանդակային հարդարանքով համեմատաբար լավ պահպանված հուշարձաններից է և առանձնանում է որմնակամարաշարը պսակող քանդակազարդ գոտիով, նաև իրական և երևակայական կենդանիների առանձին ու սյուժետային քսանվեց պատկերաքանդակներով: Հոդվածում դիտարկվում է եկեղեցու քանդակային հարդարանքը` պատկերագրական, ոճական և խորհրդաբանական առումներով` հնարավորության սահմաններում անդրադառնալով նաև ներկայացված կենդանիների ու թռչունների տեսակների նույնականացմանը: Եկեղեցու ընդհանուր քանդակային հորինվածքն ու սյուժեն դիտարկված են հայ արվեստում առկա զուգահեռների համատեքստում` պարզաբանելու համար դրանց ակունքներն ու հետագա կիրառությունը: