z-logo
open-access-imgOpen Access
Լեռնակերտի բրոնզ-երկաթիդարյան հուշարձանների մոդելավորումը
Author(s) -
Benik Vardanyan,
Leon Mkrtchyan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.3-21
Subject(s) - computer science
Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջերի բրոնզ-երկաթիդարյան հուշարձանների հետազոտության շրջանակներում 2019-2021 թթ. Լեռնակերտի երկու կիկլոպյան ամրոցների, բնակավայրերի դամբանադաշտերի և մեգալիթյան այլ հուշարձանների հնագիտական հետազոտություններին զուգահեռ կատարվել են թվայնացման, օդալուսանկարահանման, եռադիմեն-սիոնալ մոդելավորման և հուշարձանի փաստագրված հատվածի քարտեզագրման աշխատանքներ։ Սույն հաղորդման մեջ ներկայացվում է Շիրակի Լեռնակերտի հնագիտական համալիրի օրինակով՝ հուշարձանի հետազոտության և փաստագրման մեթոդներն ու սպասվելիք արդյունքները անօդաչու սարքերի (այսուհետ՝ ԱՍ) տվյալների միջոցով, դրանց մեթոդաբանություն ու առավելությունը։Սույն մեթոդի կիրառումը պեղումներին զուգահեռ, իսկ երբեմն՝ նաև առանց դրա, թույլ է տալիս վեր հանել ամրոցների կառուցողական մանրամասները, դամբանադաշտերի տեղադրման և կառուցապատման օրինաչափությունները և զարգացման փուլերը, ուրվագծել հնագույն ճանապարհները, որոշել հուշարձանի սահմանները և այլ հարցեր։Օդալուսանկարահանման և տվյալների մոդելավորման արդյունքում ստեղծվել է տվյալների շտեմարան, որը մեթոդական հիմք է ծառայում Արագածի հյուսիսարևմտյան լանջերի մյուս հուշարձանների հետագա ուսումնասիրության համար։

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here