
Ազգագրական սկզբնաղբյուրների տեղեկատվության դրսևորումը թանգարանային ցուցադրության մեջ
Author(s) -
Liana Gevorgyan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.2-191
Subject(s) - computer science
Սույն հոդվածում քննարկվում է հասարակության գործունեության արդյունքը հանդիսացող և սոցիալ-մշակութային առարկայացված տեղեկատվություն կրող ազգագրական հավաքածուի թանգարանային առարկայում կոդավորված յուրահատուկ խորհրդանշական տեքստը, որով էլ ցուցանմուշները «հաղորդակցում են մեզ հետ»: Այս առումով, նյութական և ոչնյութական մշակութային ժառանգության տարրը, ներառվելով թանգարանի ազգագրական հավաքածուի մեջ, ձեռք է բերում սկզբնաղբյուրի կարգավիճակ, իսկ ցուցադրության մեջ վերածվում է մշակութային տեքստով միավորված միասնական խորհրդանշական հաղորդակցական միջավայրի: