z-logo
open-access-imgOpen Access
Գ․Սրվանձտյանցի գրառած հեքիաթները հայ ժողովրդական հեքիաթների համատեքստում
Author(s) -
Մարինե Հ. Խեմչյան
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.1-84
Subject(s) - philosophy
Հայ հեքիաթագիտությունն ընդգրկում է հեքիաթների գրառումը, հրատարակությունը և ուսումնասիրությունը, որոնք երբեք տարանջատված չեն եղել. գրառմանը զուգահեռ դրանք հրատարակվել և ուսումնասիրվել են: Հեքիաթների գրառումը մեզանում սկսվել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից, որի հիմքը դրել է բանասեր, բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցը, ում գործունեությունն ազդակ է դարձել հայ ժողովրդական բանավոր ավանդության հետագա գրառման և պահպանման համար: Գ. Սրվանձտյանցն իր գրառած 35 հեքիաթները հրատարակել է «Մանանայ» (1876) և «Համովհոտով» (1884) գրքերում: Գ․ Սրվանձտյանցի գրառած հրաշապատում հեքիաթներն ունեն որոշ ընդհանրություններ հայ ժողովրդական տարբեր տարածաշրջաններից գրառած և այլ ժողովուրդների հեքիաթների հետ․ այդուհանդերձ դրանք առանձնանում են իրենց ինքնատիպությամբ:Հոդվածում քննության են առնված մարդ և մարդակերպ (աստված, ծերունի, թագավոր, թագուհի, մայր, հայր, պառավ, դերվիշ, արքայադուստըր, դև և այլն), կենդանի (ձի, առյուծ, խոյ և այլն) ու թռչուն (արծիվ, ճնճղուկ, աքաղաղ և այլն) խորհրդատուներն ու նվիրատուները, ինչպես նաև հերոսի ճանապարհին հանդիպող, աստծո կողմից ուղարկված գերբնական ընդունակություններով օժտված գործող անձինք:

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here