
Գյումրու Պատվո բլուրը որպես պատմամշակութային պահպանական միավոր
Author(s) -
Inga Avagyan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.1-64
Subject(s) - philosophy
Հրապարակման մեջ ներկայացվում են Ալեքսանդրապոլի Պատվո բլուրի մասին արխիվային նյութեր՝ համալրված ռուսական աղբյուրներում պահպանվող տեղեկություններով: Պատվո բլուրում կառուցված Սբ Հրեշտակապետ Միքայելի մատուռը, որ Գյումրու պատմամշակութային պահպանական միավորներից մեկն է, դեռևս XIX դ. կարևոր նշանակություն է ունեցել քաղաքի ուղղափառ բնակչության կյանքում: Պատվո բլուրում ուղղափառ դավանանքի բարձրաստիճան սպաների թաղումներ կատարվել են դեռևս 1828թ.: Ղրիմի և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներից հետո գերեզմանոցում շարունակվել են երևելի զինվորականների թաղումները, և միայն XX դարասկզբին, երբ քաղաքային ինքնակառավարման մարմինները հատուկ որոշումներով այլադավաններին առանձին տարածքներ հատկացրին նոր գերեզմանոցում, թաղումները Պատվո բլուրում դադարեցին: Ստորև ի թիվս այլ փաստաթղթերի, թարգմանաբար բերվում են նաև այդ պատերազմներում հերոսաբար զոհված մի շարք բարձրաստիճան սպաների համառոտ մահախոսականները, որ պահպանվում են հին ռուսական աղբյուրներում: