Open Access
Հնագույն Տարոնի և Բզնունիքի արտոնյալ դասերն ու պաշտամունքը
Author(s) -
Սարգիս Պետրոսյան
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.1-5
Subject(s) - environmental science
Հոդվածում քննարկվել են հնագույն Տարոնի և Բզնունիքի արտոնյալ զինվորական ու քրմական դասերի գոյությունը հաստատող խեթական (գրավոր) և հայկական (գրավոր ու բանավոր) աղբյուրների տեղեկությունները, դրանց՝ երկվորյակների պաշտամունքի հետ ունեցած առնչությունները, այդ պաշտամունքը` որպես հնագույն Տարոնի և Բզնունիքի դաշնային միությունն ամրապնդած գաղափարախոսական հենքֈ Ցույց է տրվում, որ դրանում իր դերն է ունեցել նաև զինվորական ու քրմական դասերը ներկայացրած կառամարտիկների զույգի և երկվորյակ աստվածությունների կերպարի համադրման հանգամանքը՝ իր հետքը թողած զույգով հանդես եկած ուրարտական հեծյալների վրա:ֈ