
ՄԱՅՆԴՖՈՒԼՆԵՍԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Author(s) -
Ա. Խ. Գեւորգյան
Publication year - 2021
Publication title -
ardi hogebanut'yun
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 2738-2664
DOI - 10.46991/sbmp/2021.4.1.040
Subject(s) - psychology
Մայնդֆուլնեսը` որպես հոգեբանական ինքնակարգավորման մե- թոդ, շարունակում է մնալ տեսական ու փորձարարական հետազոտու- թյունների առարկան, հատկապես արեւմտյան գիտական շրջանակնե- րում։ Սույն հոդվածի խնդիրն է պարզել, թե ինչ մեկնաբանություններ ու սահմանումներ ունի մայնդֆուլնեսը հոգեբանական հայեցակարգերում, ինչ բաղադրիչներից է կազմված։ Ըստ ուսումնասիրության արդյունքնե- րի՝ մայնդֆուլնեսի սահմանումներում հստակեցված չէ մայնդֆուլնես պրակտիկաներ կատարելիս առաջացող գիտակցվածության վիճակը։ Ներկայացված ուսումնասիրությունից կարող ենք առանձնացնել, որ մայնդֆուլնեսի կենտրոնում նպատակաուղղված, ներկա պահին ուղղված եւ առանց քննադատության ուշադրությունն է, որը կենտրոնացվում է զգայական, մտքերի ու հույզերի հոսքին եւ փորձառությանը։ Մայնդֆուլ- նեսը ներկայացվում է նաեւ որպես հմտությունների համախումբ, վիճակ, գործընթաց, որակ, պրակտիկա։