z-logo
open-access-imgOpen Access
Երիտասարդ հայ ընտանիքի սոցիոլոգիական ուսումնասիրություն
Author(s) -
Gevorg Poghosyan
Publication year - 2014
Publication title -
wisdom
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
SCImago Journal Rank - 0.188
H-Index - 2
eISSN - 2738-2753
pISSN - 1829-3824
DOI - 10.24234/wisdom.v2i3.110
Subject(s) - environmental science
Անցած դարի վերջին քսանամյակից սկսած՝ հայ ավանդական ընտանիքի մոդելն ու հասարակական ընկալումները սկսել են փոփոխվել: Նորաձև ռեֆորմների և արդի սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության ներքո տեղի են ունենում հայ ընտանիքի ավանդական հիմքերի թուլացում ու ազգային արժեհամակարգի փոփոխություն: Ծնելիության նվազման պատճառով նվազագույնի է հասել երիտասարդ ընտանիքներում երեխաների թիվը, զգալիորեն աճել է ամուսնալուծությունների, միայնակ մայրերի և անօթևան երեխաների թիվը: Հոդվածում քննության են առնվում մեր կողմից ՀՀ-ում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները` նվիրված երիտասարդ սերնդի արդի դիրքորոշումներին: Ստացված տվյալները փաստում են, որ հայ երիտասարդության շրջանում բավականին շատ են երկրից հեռանալու, արտագաղթելու մտադրությունները: Ընդ որում երկրից մեկնելու մտադրության հիմնական պատճառներն են՝ արտերկրում ուսում ստանալը, աշխատանք որոնելը, գործազրկությունն ու վատ տնտեսական իրավիճակը: Հազար հարցված երիտասարդներից ավելի քան մեկ քառորդն իրենց ապագան չեն տեսնում մեր երկրում: Իրենց կյանքում երիտասարդներն արժևորում և ամենակարևորն են համարում, նախևառաջ, ընտանիքը, աշխատանքն ու ընկերները, ծանոթները:Մտահոգիչ է այն, որ երիտասարդների 22 %-ը դեռ չի մտածել ընտանիք կազմելու մասին, իսկ 26% ընդհանրապես մտադիր չէ ընտանիք կազմել: Միաժամանակ, ընտանիք ունեցողների կամ ընտանիք կազմելու մտադրվածների գրեթե կեսը ցանկանում է միայն երկու երեխա ունենալ: Ամփոփելով կարելի է ասել, որ երիտասարդների կեսն է մտադիր ապագայում ընտանիք կազմել, իսկ դրանցից միայն երկու երրորդն է ցանկանում ունենալ 2-3 երեխա: Սա իր հերթին նշանակում է, որ ապագայում մեր երկրում բնակչության նույնիսկ պարզ վերարտադրությունը վտանգված է:

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here
Accelerating Research

Address

John Eccles House
Robert Robinson Avenue,
Oxford Science Park, Oxford
OX4 4GP, United Kingdom