z-logo
open-access-imgOpen Access
Հասկացումը որպես արհեստական ինտելեկտի ստեղծման առանցքային հիմնախնդիր
Author(s) -
Robert Djidjyan
Publication year - 2015
Publication title -
wisdom
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
SCImago Journal Rank - 0.188
H-Index - 2
eISSN - 2738-2753
pISSN - 1829-3824
DOI - 10.24234/wisdom.v1i4.115
Subject(s) - computer science
Հոդվածում քննարկվում են այն հանգամանքները, որոնց ազդեցությամբ համակարգիչներով գերհագեցած այսօրվա իրողությունում մոռացության է մատնվել ինքնուրույն մտածող մեքենաների, արհեստական ինտելեկտի ստեղծման սկզբունքային խնդիրը: Մտածող մեքենաների մշակման խնդիրը ձեռք բերեց գրեթե գործնական խնդրի կարգավիճակ անցյալ դարի կեսից, երբ ստեղծվեցին առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաները, և իր բուռն ու կարճատև ծաղկումը ապրեց 20-րդ դարի նշանակալի նվաճումներից մեկը՝ կիբեռնետիկան: Սակայն բավականաչափ արագ պարզվեց, որ մեկ-երկու տասնամյակում մտածող մեքենաներ ստեղծելու տարածված լավատեսական տրամադրվածությունը իրեն չի արդարացնում: Հոդվածի հեղինակը մատնանշում է արհեստական ինտելեկտի ստեղծման երկու հիմնային դժվարություն՝ ինտելեկտուալ խնդիրների համընդհանուր ալգորիթմի մշակման խնդիրը և բնական լեզվով ներկայացված տեքստային տեղեկատվության հասկացման խնդիրը: Հոդվածում նշվում է, որ հեղինակին հաջողվել է մշակել մոտ 40 ենթակետից բաղկացած ինտելեկտուալ խնդիրների լուծման համընդհանուր սխեմա, որը նա պայմանականորեն անվանվում է Խնդիրների լուծման համընդհանուր ալգորիթմ: Հեղինակը համոզված է, որ արհեստական ինտելեկտի ստեղծման համար անհրաժեշտ ինտելեկտուալ խնդիրների լուծման համընդհանուր ալգորիթմը կարելի է ստանալ` հենց շարունակելով կոնկրետացնել իր կողմից մշակված սխեման: Հոդվածում ներկայացված են Խնդիրների լուծման համընդհանուր ալգորիթմի հիմնական քայլերը: Համակարգիչների համար ստացվող տեղեկատվության ինքնուրույն հասկացման համար հեղինակն առաջարկում է հետևյալ միջոցները. բառերի տարբեր իմաստների համարակալում և համատեքստերի տիպերի ցուցիչների բացահայտում: Առաջարկվում է նաև խնդրի հասկացման մակարդակների դասակարգում:

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here
Accelerating Research

Address

John Eccles House
Robert Robinson Avenue,
Oxford Science Park, Oxford
OX4 4GP, United Kingdom