
ՀԵՏԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐՈՐԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Author(s) -
M.V. Sargsyan
Publication year - 2021
Publication title -
datakan p'ordzak'nnut'yan ev k'reagitut'yan haykakan handes
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 2579-2865
DOI - 10.53587/25792865-2021.6-72
Subject(s) - computer science
Հոդվածում քննարկվել են հետընթացի ժամանակ վարորդների գործողություններից բխող իրավական և տեխնիկական տեսանկյունից իրավիճակային հարցեր: Վեր են հանվել ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոններում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածների դրույթներում տեղ գտած անճշտություններ՝ ներկայացնելով վերհանվող խնդիրներին առնչվող մանրամասն վերլուծություններ: Տեղի ունեցած վթարների կամ վրաերթերի քննությամբ, որոշ դեպքերում Ճանապարհային երթևեկության կանոններում և ճանապարհային երթևեկության վերաբերյալ օրենսդրությունում տեղ գտած անհամապատասխանությունների ու անճշտությունների արդյունքում, շատ հաճախ վարորդների մեղքը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ բացակայում է: Սույն հոդվածում կոնկրետ օրինակի վերլուծությամբ առաջադրվել է իրավիճակային խնդիր, և վերջինիս լուծման առնչությամբ առաջարկվել են մեթոդական մոտեցումներ, որոնց գործնական կիրառումն, ըստ հեղինակի, զգալիորեն կարող է նվազեցնել մեր երկրում հետընթացով կատարվող վթարների և վրաերթերի դեպքում իրավական և տեխնիկական տեսանկյունից ստեղծվող խնդիրները:Բանալի բառեր. ճանապարհատրանսպորտային պատահար, հետընթաց, ավտոտեխնիկական փորձաքննություն, ճանապարհային երթևեկության կանոններ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրություն: