Open Access
Մովսես Խորենացու հիշատակած շերտաւոր եզրույթի շուրջ
Author(s) -
Lilit Petrosyan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.3-42
Subject(s) - philosophy
Հոդվածում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Մովսես Խորենացու հաղորդումը Տիգրան Երվանդյանի օրոք (մ․թ․ա VI դարի կեսեր) Հայոց բանակում տեղի ունեցած բարեփոխումների և այդ առթիվ հիշատակված շերտավոր զորատեսակի մասին։ Ապացուցվում է, որ 1 Խորենացու կողմից Տիգրան Երվանդյանին վերագրված բարեփոխումների իրական հեղինակը եղել է Տիգրան II Մեծը։ 2 Շերտաւոր կոչվել է հետևակ զինվորը իր կրած շերտավոր վահանի, այլ ոչ թե սակրավոր (տապարավոր) կամ մահակավոր (կոպալավոր) լինելու պատճառով։ 3 Տիգրան Մեծն է ստեղծել հայոց բանակի թեթևազեն հեծելազորը և ծանրազեն հետևազորը։