
Ալեքսանդրապոլի գրական-երաժշտական բարքերի արտացոլումը «Սոխակ Հայաստանի» երգարանում
Author(s) -
Gevorg Ayvazyan,
Sergo Hayrapetyan
Publication year - 2021
Publication title -
gitakan ashkhatut'yunner
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 1829-4316
DOI - 10.52971/18294316-2021.2-243
Subject(s) - political science , business
Արևելահայ գավառակենտրոն Ալեքսանդրապոլի հասարակական միտքն անընդհատ արտահայտվելու հնարավորություններ է փնտրել: 1870-ական թթ. այդպիսի հրաշալի առիթ է հանդիսացել Բաքվում «Սոխակ Հայաստանի» լիակատար երգարանի հրատարակումը: Ժողովածուն գրավել է ալեքպոլցի կրթամշակութային առանցքային որոշ գործիչների ստեղծագործական ուշադրությունը: Նրանք այդտեղ զետեղել են իրենց սոցիալ-քաղաքական բնութագծերով գրվածքները: Հոդվածում տրվել է այդ երախայրիքների արժեբանական վերլուծությունը: Հայաստանի քաղաքների առօրեականության պատմության ուսումնասիրության կարևորության ըմբռնումով պարզաբանվել է դրանց նշանակությունը:XIX դ. երկրորդ կեսին Ալեքսանդրապոլում նկատվող արտասովոր (հուն.` phainomenon) իրողությունների ընկալմանման համար չափազանց կարևոր է ժամանակակից գրականության և հրապարակախոսության պահունակից ալեքպոլցիների բարքագրական ժառանգության վերհանումը: Հետազոտական մակարդակում թեմայի ստվերազրկումը, մեր կարծիքով, գիտական նորույթ լինելուց բացի, կարող է խթանել այսօրվա Գյումրի զբոսաշրջային հետաքրքիր ծրագրերի կազմումը: