
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԾԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Author(s) -
Ս.Ջ. Թամոյան
Publication year - 2021
Publication title -
agrogitut'yun ev tekhnologia
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 2579-2822
DOI - 10.52276/25792822-2021.3-270
Subject(s) - computer science
Հետազոտություններն իրականացվել են Սևանա լճի ջրհավաք ավազանի բնակավայրերի, անասնապահական ֆերմաների, համալիրների, կերհանդակների և առափնյա ջրածածկվող տարածքների վնասակար արտանետումների հետևանքով ջրային էկոհամակարգի կենսածին ծանրաբեռնվածության գնահատման նպատակով:Ըստ հաշվարկների՝ լճի ջրի դրական հաշվեկշռի դեպքում ջրաէկոհամակարգում կուտակվում է կենսածին տարրերի (ազոտ և ֆոսֆոր) մնացորդային քանակություն, որն ավելանում է ջրի մակարդակի շարունակական բարձրացմանը զուգընթաց: Ուստի լիճ թափվող հոսքերից կենսածին տարրերի հեռացումը և ջրածածկվող տարածքների մաքրումն առաջնահերթ միջոցառումներ են: